10.10.2026
Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. Տոնոյան
09.10.2026
Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. Տոնոյան

Վերաքննիչ դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը։ "Հաշվի առնելով, որ նախաքննությունն ավարտվել է և դատական նիստի օրը նշանակվել է, չկա ողջամիտ բացատրություն և պատճառ, թե ինչու Ծառուկյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ",- նշեց Տոնոյանը: Նա տեղեկացրեց, որ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին Նոր Նորք վարչական շրջանի դատարանում: Տոնոյանն անդրադարձավ նաև ԵԽԽՎ զեկույցին՝ ընդգծելով, որ դրանում հստակ արձանագրվել է, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ քվեները գողացվել են և մարդիկ զրկվել են վերաքվեարկության հնարավորությունից: Նրա խոսքով, ԲՀԿ-ն զրկվել է խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից, և այս գողությունը ոչ թե մեկ խորհրդարանական խմբակցության մանդատների մասին է, այլև ԲՀԿ-ի խորհրդարանում չընդգրկվելը փաստացի փոխել է խորհրդարանի համապատկերը։ "ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ այս խորհրդարանը լեգիտիմ է, այնուամենայնիվ, աննախադեպ բան է տեղի ունեցել, երբ միջազգային հեղինակավոր կառույցն արձանագրում է կոնկրետ մեկ ամբողջական խորհրդարանական խմբակցության մանդատների գողության փաստացի հանգամանքը, և առաջ է քաշում իրավական փոփոխություններ իրականացնել ընտրական գործընթացների հետ կապված",- նշեց նա: