19.05.2026
Անձրևոտ օրեր և ուժեղ քամի. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
prev Նախորդ նորություն

Հասարակությունը պետք է ընտրի ոչ թե վախերից ելնելով, այլ հանուն մեր պետականության

Հայաստանյան ընտրություններին ադրբեջանական միջամտության նոր դեպք արձանագրվել` հօգուտ նրա, որ վերընտրվեն Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։


Նա, մասնավորապես, նշել է. «Այն բանից հետո, երբ ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե հայերին պետք են հոգեբույժներ, հոգեբաններ ու բժիշկներ, իսկ Հայաստանից չեղավ որևէ պատասխան, Հայաստանի վարչապետը չտվեց որևէ պատասխան, Ադրբեջանում սկսեցին լայն հրապարակումներ և նրանց պատգամավորներից Մուսա Ուրոդը սպառնալից հոդվածներ է հրապարակել, սպառնալից հայտարարություններ է արել, որ հայերը պետք է վերջապես խելքի գան, Ադրբեջանի նախագահը նախագահը ճիշտ է ասել, անմիտ հասարակություն է մեզ անվանել, ու հետո էլ ասել է, որ հայ հասարակությանը ընտրություններից առաջ պետք է ցույց տալ, որ ուժը տեղում է և երկաթե բռունցքը տեղում է։


Սա ակնհայտ միջամտություն է, ես սա ուղարկելու եմ այսօր Եվրամիության դեսպանին և պատվիրակություն։


Եթե իշխանության հայտարարության հիմքով ԵՄ-ն պայքարում է Ռուսաստանի միջամտության դեմ (ինչը լավ է), ուրեմն հավասար պետք է կանխվի նաև ադրբեջանական միջամտությունը:


Մեր հասարակությունը պետք է ընտրի ոչ թե վախերից ելնելով, այլ հանուն մեր պետականության ու մեր ժողովրդի»։


 

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
Հաջորդ նորություն next