Ամերիկյան կողմը պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի նեղուցը բաց լինի նավերի համար: Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իրաքյան Al-Iraqiya News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մեր դիրքորոշումը շատ պարզ է.ցանկացած նավ, որը կփորձի անցնել այս ջրուղին, հսկայական խնդիրների առաջ կկանգնի։ Ինչու է Ամերիկան թույլ տալիս նավերին անցնել ջրուղով, որտեղ անվտանգության հսկայական խնդիրներ են առաջանում պայմանավորվածությունների բացակայության պատճառով: Իրանը ոչ մի կերպ չի ենթարկվի ոչ տնտեսական պատժամիջոցներին, ոչ էլ ռազմական սպառնալիքներին։ Միակ հարմար լուծումը դիվանագիտությունն ու բանակցություններն են»,- նշել է Արաղչին։