19.05.2026
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արձանագրվել է 71 խախտում
prev Նախորդ նորություն

Միրզոյանը ԵՄ ր ԵԱՏՄ անհամտեղելիության մասին․ Դրսից չի, որ մեզ այս մասին պետք է ասեն

Հայաստանը չի պատրաստվում լարվածություն մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։


«Ռուսաստանի հետ մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և մենք տրամադրված ենք առողջ քննարկման, առողջ միջավայրում այդ փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն»,-ընդգծեց Միրզոյանը։ Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերություններում կան խնդիրներ, ինչպես աշխարհում առկա մյուս բոլոր հարաբերությունների պարագայում, սակայն հայկական կողմը տրմադրված է կառուցողական քննարկումներով լուծումներ գտնել։
Միրզոյանը շեշտեց նաև երկկողմ հարաբերություններում ինքնուրույն որոշում կայացնելու միմյանց իրավունքին հարգանքով վերաբերվելը։


«Մենք շատ լավ հասկանում ենք և Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն ու ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի են։ Հնարավոր չէ՝ մենք մնանք ԵԱՏՄ-ում և դառնանք ԵՄ անդամ։ Մենք մեր մոտարկումը ԵՄ-ի հետ շարունակելու ենք և, երբ կգա այն պահը, որ մենք պետք է որոշում կայացնենք՝ լինել այս կամ այն խմբի ընտանիքի անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք։ Այստեղ որևէ նորություն չկա և կրկին՝ դրսից չի, որ մեզ այս մասին պետք է ասեն»,- հավելեց նախարարը՝ շեշտելով, որ ՀՀ-ն հակված է բոլոր ուղղություններով դրական, առողջ, փոխադարձ հարգանքի ու շահերի վրա հիմնված համագործակցության շարունակման։


 


 


 

Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել
Հաջորդ նորություն next