Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արձանագրվել է 71 խախտում
«Արդար քվեարկություն» դիտորդական առաքելությունը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արձանագրել է 71 խախտում։ Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված դիտորդական առաքելությունը հայտնաբերել է պաշտոնական դիրքի չարաշահման, ինչպես նաև նախընտրական նպատակներով վարչական և պետական ռեսուրսների օգտագործման 16 դեպք։
Եվս 12 խախտում, ինչպես նշել է Համբարձումյանը, կապված է ատելության դրսևորումների, նվաստացման և քաղաքական անհանդուրժողականության հետ։ Բացի այդ, գրանցվել է ընտրական գործընթացներում երեխաների և անչափահասների ներգրավման 7 դեպք։
Առաքելության ղեկավարն ընդգծել է, որ թվարկված բոլոր խախտումները հայտնաբերվել են ընդամենը վերջին 7-8 օրվա ընթացքում։