15.04.2026
Ադրբեջանը Հայաստան է ուղարկել դիզվառելիքով բեռնված 22 վագոն
prev Նախորդ նորություն

Ներկայացվել են ոստիկանության ոլորտի հերթական բարեփոխումները

Առաջարկվում է ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ, որն ընդհանուր գնահատական կձեւավորի յուրաքանչյուր տարվա կտրվածքով, կլինի չափելի, հնարավորություն կտա թե՛ անհատական, թե՛ կառուցվածքային ստորաբաժանման մակարդակում գնահատել ծառայության իրականացրած աշխատանքը եւ տալ համապատասխան գնահատականներ: Ընդհանուր գնահատականը հիմնվելու է ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության վրա, ընթացիկ գնահատականների միջին թվաբանականն է լինելու, ֆիզիակական եւ մարտական պատրաստակամության արդյունքում ստուգարքների ընդհանուր գնահատականը:


Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ ԱԺ նիստում քննարկման ներկայացնելով «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:


Կապահովվի ներդաշնակ կապ ատեստավորման եւ կատարողականի գնահատման համակարգերի միջեւ: Ըստ նախարարի՝ ատեստավորումն իրականացվում է 3 տարին մեկ անգամ, ինչը հնարավորություն չի տալիս ծառայողների կատարողականի մասով ընթացիկ գնահատումներ իրականացնել եւ տալ ավելի ամփոփ գնահատական ծառայության աշխատանքի մասով:


«Ունենք մի շարք ծառայողներ, որոնք 3 տարվա կտրվածքով կարող են շատ լավ արդյունքներ գրանցել, բայց տարբեր պատճառներով ատեստավորման բուն քննությունները չհանձնել: Դրան հակառակ, երեք տարվա կտրվածքով աշխատողը կարող է ոչ փայլուն արդյունքներ գրանցել, բայց պատրաստվելով ատեստավորմանը՝ կարող է մի քանի ստուգարքի արդյունքում լավ կամ գերազանց գնահատական ստանալ: Այս մոտեցումը պետք է թույլ տա ներդաշնակեցնել ընդհանուր աշխատանքը եւ ունենալ անաչառ պատկեր»,- պարզաբանել է Արփինե Սարգսյանը:


Դրական արդյունք ունեցող ծառայողը պետք է հավակնի առաջխաղացման կամ խրախուսանքի, իսկ բացասական արդյունքի դեպքում ոստիկանության ծառայողի առաջխաղացումը սահմանափակվում է:


Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է վերապատրաստաման պահանջը տարածել նաեւ ոստիկանության կրտսեր եւ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ: Այս համատեքստում հաշվի առնելով ոստիկանապետի պաշտոնի առանձնահատկությունը՝ նախատեսվում է վերապատրաստման հնարավորություն:


Ներդաշնակեցվում է փրկարար ծառայողների եւ ոստիկանության ծառայողների ատեստավորման մեխանիզմը: Ոստիկանության դեպքում պաշտոնի նշանակվելուց հետո երկու ամիս անց անձը կարող է հավակնել ատեստավորման, իսկ փրկարար ծառայության դեպքում՝ 6 ամիս անց: Առաջարկվում է փրկարար ծառայողների դեպքում եւս երկու ամսվա կանոնը նախատեսել:


Նախարարի հրամանի մակարդակով կնախատեսվի նաեւ ատեստավորման անցկացման ժամանակացույց առաջին փուլի այն ծառայողների համար, որոնք դեռ չեն հասցրել անցնել ատեստավորումը՝ պայմանավորված կառուցվածքային մի շարք փոփոխություններով, որոնք եղել են ոստիկանության համակարգում:


Պետք է արձանագրվի, որ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրը քաղաքացիական կառավարմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն է:


Կատարողականն առաջարկվում է ուժի մեջ դնել 2027 թվականի հունվարի մեկից, որ մինչ այդ հնարավոր լինի փորձարկել կատարողականի գնահատման ցուցիչը:


Հարակից զեկույցում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ կադրային քաղաքականության տեսանկյունից կարեւորագույն նախաձեռնություն է ներկայացվել: Նրա խոսքով կատարողականի գնահատման համակարգը Ներքին գործերի նախարարության ծառայակիցներին առաջխաղացման ցուցակներում հայտնվելու հնարավորություն է տալու: Նախարարությունը կստեղծի համակարգ, առաջխաղացման ցուցակում հայտնվելը պայմանավորված կլինի կատարողականի ընթացակարգերի ճիշտ իրականացմամբ եւ գնահատմամբ:


Նախարար Արփինե Սարգսյանը, պատասխանելով պատգամավորների հարցադրումներին, պարզաբանել է օրենսդրական փաթեթի որոշ կարգավորումներ: Այնուհետեւ պատգամավորները բարձրացրել են ոստիկանական համակարգում առկա մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ծառայողների աշխատանքի գնահատման մեխանիզմներին, աշխատավարձային քաղաքականությանը, հավելավճարների չափերին, ոստիկանության պատրաստվածությանը եւ այլ խնդիրների:

Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարարին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին