10.04.2026
Ցամաքային սահմանով Ադրբեջան է ժամանել 20 հոգանոց հայկական պատվիրակությունը
prev Նախորդ նորություն

Մեկ շաբաթում 14%-ով աճել է սուր շնչառական վարակներով դեպքերը

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով դեպքերի շաբաթական վերլուծության համաձայն` 2026թ.-ի 14-րդ շաբաթվա ընթացքում (30.03․2026-05.04.2026) ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) նոր դեպքերի թիվը կազմել է 93, որը 14%-ով աճել է նախորդ շաբաթվա դեպքերի համեմատ։


«Հերացի» վերլուծականի համաձայն, ԾՍՇՎ-ով նոր դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 8.5% նախորդ շաբաթվա 7.4%-ի համեմատ։ Հարկ է նշել, որ դեպքերը բաշխվել են 3 տարիքային խմբերում. 0-4 տարեկանների շրջանում` 42%, 5-14 տարեկանների շրջանում` 56% և 30-64 տարիքային խմբում` 2%: Ընդհանոր դեպքերից 4-ը հոսպիտալացվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որից 3-ը՝ 0-4 տարիքային խմբում։


Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտված նոր ԾՍՇՎ դեպքերի թիվը կազմել է 5։ ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել:


 


 

 Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են ՀՀ ԱԳՆ-ում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին