4.07.2025
Քրեական գործերի քանակը օր օրի աճում է
prev Նախորդ նորություն

Երբ բոլորը լռում են, իշխանությունը բացում է երկրի դարպասները

Մինչ բոլորս մտահոգված ենք եկեղեցու վրա սկսված ապազգային հարձակմամբ և բռնապետության հաստատման դեմ պայքարով՝ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում արտաքին ուղղությամբ, որոնք արագացել են ՀՀ դե-ֆակտո կառավարիչի Ստամբուլ այցից հետո։


Եվ այսպես.


◾️ Նախ փաշինյանը մեր անունից Ստամբուլում փաստացի հայտարարում է, որ Թուրանի ճանապարհը (ավելի հայտնի «Զանգեզուրի միջանցք» անունով), խնդիր չէ։


◾️Վերջին օրերին թուրք-ադրբեջանական տարբեր տեղեկատվական հարթակներ նշում են, որ «միջանցքի» հարցում Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան համաձայնություն է ձեռքբերվել՝ հղում անելով տարբեր անանուն աղբյուրների։ Խոսք է գնում նաև Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին։


◾️Երեկ մի շարք աղբյուրներ նշում են, որ ԱՄԷ միջնորդությամբ հուլիսի երկրորդ կեսին Դուբայում տեղի է ունենալու Ալիև-փաշինյան հանդիպում, որտեղ պետք է քննարկվի «խաղաղության պայմանագիր» անունով մի թուղթ։ Ակնհայտ է, որ հանդիպման օրակարգում լինելու է «միջանցքը»։


◾️Նույնպես երեկ որոշ դիվանագիտական աղբյուրներ հայտնեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվում է «միջանցքի» բացման ամերիկյան տարբերակը՝ առանց Հայաստանի վերահսկողության ճանապարհ, որը կհսկեն ամերիկյան ընկերության ներկայացուցիչները։


◾️ Այս ամենը տեղի է ունենում Իրանի ու Ռուսաստանի հետ Բաքվի հարաբերությունների լարմանը համընթաց։ Միաժամանակ Ադրբեջանում նորից ակտիվորեն խոսում են Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա հիմնելու մասին։



Հասկանո՞ւմ եք, չէ՞, ինչ է կատարվում։


Հարավային Կովկասում ռուսական ու իրանական ազդեցության վերացում, դրա փոխարինում թուրքականով, որը ձեռնտու է Արևմուտքին, Թուրքիային։ Իսկ թե ինչ կլինի թուրքական վերահսկողության տակ մնացած Հայաստանին, որևէ մեկին չի մտահոգում։


Պարզվում է՝ նույնիսկ մեզ էլ։


Թուրքագետ Վարուժան Գեղամյան


 

Նոր նորմալություն. երբ հավատը դառնում է թիրախ, իսկ լռությունը՝ օրակարգ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով