Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը
Խուզարկություններ են կատարվել նաև նրանց բնակարանում և գրասենյակում։
08.05.2026
Wildberries-ը վերսկսում է հայկական ապրանքների արտահանումը։ Այս մասին ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել:
Նշվում է, որ մաքսային ու թղթաբանական հարցերը լուծվել են։
Հնարավոր է դարձել վերականգնել Հայաստանի Հանրապետությունում արտադրված և մակնշված որոշ ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս փուլային վաճառքը։
Ավելի վաղ՝ մաքսային կարգավորման նոր պահանջների ուժի մեջ մտնելու և ապրանքների ծագման հաստատման նպատակով վաճառողների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության կապակցությամբ, մատակարարումների մի մասը բախվել է լրացուցիչ ստուգումների և տեսակավորման կենտրոններում մշակման ուշացումների։
Վերջերս Wildberries-ը դադարեցրել էր հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։
Գործընթացները կարգավորելու և հետագա ուշացումները կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս որոշ ապրանքային քարտերի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել էր։
Պետական մարմինների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ, որի շրջանակում արդեն մասնակիորեն վերականգնվել է հայկական արտադրության ապրանքային քարտերի հասանելիությունը։
Հաջորդ փուլերում նախատեսվում է նաև ԵԱՏՄ տարածքում արտադրված, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների իրացման վերականգնում։
Խուզարկություններ են կատարվել նաև նրանց բնակարանում և գրասենյակում։
08.05.2026
Լատվիայի Հանրապետության նախագահ և Հայաստանի Հանրապետության նախագահի համատեղ հայտարարություն
08.05.2026
Վաղը տեղի կունենա մեծ հանրահավաք
08.05.2026