Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 18։00-ին, Երևանի Մաշտոցի փողոցից սկիզբ առնող հավաքը և երթը արտոնված է. համաձայնեցված է Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ հետ: Հիշեցնենք, երթը մեկնարկելու Մաշտոցի պողոտայից՝ Սիզնս այգուցե, երթի մասնակիցները շարժվելու են դեպի ԱԱԾ շենք, որտեղ մեկուսարանում պահվում է երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը: