5.07.2025

Վստահ եմ, որ Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից. Գարիկ Մարտիրոսյան

Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը արձագանքել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը:


Մարտիրոսյանի մտահոգությունը հրապարակել է վերջինիս կինը՝ Ժաննա Լևինա Մարտիրոսյանը, իր Instagram-յան էջի story բաժնում տեղադրելով ամուսնու լուսանկարն ու նրա խոսքերը։


«Վերջին օրերին ինձնից անընդհատ կարծիք են հարցնում մեր հայրենակից, խոշոր բարերար և իմ ավագ ընկեր Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում նաև ինձ՝ բազմաթիվ հարցերում։ Ես, իհարկե, մտահոգված եմ այս իրավիճակով ու հուսով եմ, որ այն դրական հանգուցալուծում կստանա շատ մոտ ապագայում, այսինքն՝ պարոն Կարապետյանն ազատություն կստանա և կվերադառնա իր ընտանիքի մոտ։


Վստահ եմ, որ մեր հայրենակից Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից։ Ուժ և եռանդ եմ ցանկանում Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին»,- ասված է ուղերձում։

Թեմայի այլ նորություններ