26.10.2026
Լուսանկարը` Yerevan today
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում

 


Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։


Ինչպես նշել են գերատեսչությունում, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի ու երկրի ղեկավարության դեմ, ինչպես նաև միտված են իշխանության բռնի փոփոխությանը, կրոնական արմատականության, կրոնական ատելության ու թշնամանքի հողի վրա բռնության հրահրմանը։


«Ադրբեջանը կշարունակի համապատասխան քայլեր ձեռնարկել թշնամական գործողությունների դեմ»,— հայտարարել են ԱԳՆ-ում։

Լուսանկարը` gov.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ