5.10.2026
Լուսանկարը` euronews.com
prev Նախորդ նորություն

Վրաստանը ողջունում է TRIPP նախագիծը՝ բացառելով մրցակցությունն Անակլիայի հետ

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Բեռնափոխադրումների գլոբալ աճի պայմաններում նոր տրանսպորտային ուղիները ոչ թե մրցակից են, այլ օբյեկտիվ անհրաժեշտություն։ Պաշտոնական Թբիլիսին TRIPP տարանցիկ ծրագիրը դիտարկում է բացառապես որպես գործընկերային և լրացնող նախաձեռնություն, որը կօգնի բեռնաթափել ավանդական երթուղիները։


Ինչպես հայտնում է Imedinews-ը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահեցրել է, որ տարածաշրջանային նոր միջանցքը որևէ էական վտանգ չի ներկայացնում վրացական ենթակառուցվածքների համար։ Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 2020 թվականից ի վեր Միջին միջանցքի ծանրաբեռնվածությունն աճել է յոթ անգամ, ինչն անխուսափելի է դարձնում լոգիստիկ ցանցերի դիվերսիֆիկացումը։


Նրա համոզմամբ՝ ո՛չ TRIPP-ը, ո՛չ էլ որևէ այլ այլընտրանք չեն կարող խոչընդոտել Վրաստանի գլխավոր հանգույցների, այդ թվում՝ Անակլիայի նավահանգստի աշխատանքին։ Անակլիայի նկատմամբ միջազգային հսկայական հետաքրքրությունն ապացուցում է, որ վրացական տարանցիկ ուղիները մնում են անմրցակից, իսկ կառավարությունը մինչև վերջ կիրագործի փոխկապակցվածության իր ծրագրերը։


Հատկանշական է, որ TRIPP երթուղու իրավական հիմքերը դրվել են 2026 թվականի մայիսի 26-ին՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրով։


Այդ փաստաթուղթը միանշանակորեն երաշխավորում է Երևանի բացարձակ ինքնիշխանությունն ու իրավազորությունն իր սահմանների նկատմամբ։ Ըստ պայմանագրի 8-րդ հոդվածի՝ հայկական կողմը պահպանում է բացառիկ վերահսկողություն և ֆիզիկական ներկայություն բոլոր անցակետերում՝ ինքնուրույն իրականացնելով մաքսային ու միգրացիոն վարչարարությունը, պետական բյուջե հարկերի հավաքագրումն ու սահմանային անվտանգության ապահովումը։

Լուսանկարը` aravot.am
Հաջորդ նորություն next
 Եվրոպան է հովանավորել հեղաշրջման փորձը. Կալաձեն՝ Թբիլիսիում ցույցերի մասին
05.10.2026
Եվրոպան է հովանավորել հեղաշրջման փորձը. Կալաձեն՝ Թբիլիսիում ցույցերի մասին