ՇՀԿ երկրների առաջնորդները գագաթնաժողովի արդյունքներով ստորագրել են Բիշքեկյան հռչակագիրը
ՇՀԿ երկրների առաջնորդները Ղրղզստանի մայրաքաղաքում անցկացված գագաթնաժողովի արդյունքներով ստորագրել են կազմակերպության 25-ամյակին նվիրված Բիշքեկյան հռչակագիրը։
Ստորագրվել են ՇՀԿ 25-ամյակին նվիրված Բիշքեկյան հռչակագիրը, ՇՀԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու Ունիվերսալ կենտրոնի մասին դրույթը, ՇՀԿ հակաթմրանյութային կենտրոնի գործադիր կոմիտեի մասին դրույթը, ինչպես նաև մի շարք այլ փաստաթղթեր։
Այս տարի Ղրղզստանը հյուրընկալում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը՝ կազմակերպությունում նախագահող երկրի կարգավիճակով։ ՇՀԿ և ՇՀԿ+ ձևաչափի շրջանակում անցկացվող միջոցառումներին մասնակցում են 17 երկրների և վեց միջազգային կազմակերպություերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփպինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Միջոցառումներն անցկացվում են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի նախագահությամբ։