2.09.2026
Կրիպտոշուկան մտնում է աճի նոր փուլ. բիթքոյնի աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում
prev Նախորդ նորություն

Պակիստանում ծննդատանը բռնկված հրդեհի հետևանքով 15 նորածին է զոհվել

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի ծննդատան բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 15 նորածին է զոհվել։ Այս մասին հայտնել է Geo հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։


Հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքի պահին նորածինների բաժանմունքում 16 երեխա է եղել, որոնցից միայն մեկին է հաջողվել փրկել։ Հրդեհը, նախնական տվյալներով, բռնկվել է տեղական ժամանակով մոտ 06:45-ին՝ բաժանմունքի երրորդ հարկում գտնվող սենյակում օդորակիչի կոմպրեսորի պայթյունի հետևանքով։ Հրդեհը մարվել է, իսկ դեպքի վայրում շարունակվում են շինությունների հովացման աշխատանքները։


Դեպքը հետաքննելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով՝ շրջանի փոխկոմիսարի գլխավորությամբ։ Հանձնաժողովը պետք է պարզի հրդեհի ստույգ պատճառը և տեղի ունեցածի հանգամանքները։


Նշենք, որ տարբեր աղբյուրների տվյալները զոհերի թվի վերաբերյալ սկզբնական շրջանում տարբերվում են․ Reuters-ը և Geo-ն հաղորդում են առնվազն 15 զոհի մասին, մինչդեռ Պակիստանի պաշտոնական աղբյուրները 14 զոհի մասին են հայտնել։


 

Կալաս․ ԵՄ-ը 2023 թվականից չի կարողանում ապաշրջափակել Կիևի համար նախատեսված 6,6 մլրդ եվրոն
Հաջորդ նորություն next
 Իրանը նախկինի պես դիվանագիտությունը համարում է ԱՄՆ-ի հետ խաղաղության հիմնական ուղին
01.09.2026
Իրանը նախկինի պես դիվանագիտությունը համարում է ԱՄՆ-ի հետ խաղաղության հիմնական ուղին