20.08.2026
Լուսանկարը՝ 1lurer.am
prev Նախորդ նորություն

Ճամբարակում տեղի ունեցած վթար. ՊՆ-ն հայտնել է տուժածների վիճակի մասին

Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։


Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


«Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ճամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել է:


Քննչական կոմիտեն վրաերթի դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով: Տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:


 

Վահագն Ալեքսանյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է խորհրդարանական համագործակցությունը
Հաջորդ նորություն next