ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության արդյունքները:
Ընտրված նախագահներ.
Վիլեն Գաբրիելյան՝ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով (62 կողմ, 10 դեմ)
Արուսյակ Ջուլհակյան՝ պետաիրավական հարցերի հանձնաժողով (62 կողմ, 29 դեմ)
Սարգիս Խանդանյան՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողով (62 կողմ, 28 դեմ)
Բաբկեն Թունյան՝ տնտեսական հարցերի հանձնաժողով (62 կողմ, 29 անվավեր)
Սիսակ Գաբրիելյան՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի հանձնաժողով (61 կողմ, 2 դեմ)
Լիլիթ Գալստյան՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով (54 կողմ, 47 դեմ)
Լուսինե Բադալյան՝ առողջապահության հարցերի հանձնաժողով (62 կողմ, 29 դեմ)
Նազելի Բաղդասարյան՝ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողով (62 կողմ, 29 դեմ)
Տրդատ Սարգսյան՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով (62 կողմ, 29 դեմ)
Չընտրված թեկնածուներ.
Արեգա Հովսեփյան՝ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողով
Դավիթ Ղազինյան՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողով
Հայկ Ֆարմանյան՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողով: