18.08.2026
Լուսանկարը` ադբեջանական ԶԼՄ-ներ
prev Նախորդ նորություն

Յոթ ամսում Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալները հատել են 17 մլն դոլարի շեմը

Լուսանկարը` 1lurer.am
Լուսանկարը` 1lurer.am

2026 թվականի առաջին յոթ ամիսների արդյունքներով Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալները հատել են 17 միլիոն դոլարի շեմը, մինչդեռ հակառակ ուղղությամբ ապրանքաշրջանառությունը մնում է խիստ սահմանափակ:


Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների հրապարակած վիճակագրության համաձայն՝ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում հարևան երկրից Հայաստան է մատակարարվել 17 միլիոն 372 հազար դոլար ընդհանուր արժողությամբ ապրանք։


Հատկանշական է, որ այս գումարը կազմում է Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի ընդամենը 0,09 տոկոսը։ Ինչ վերաբերում է հակառակ ուղղությամբ իրականացվող առևտրին, ապա պատկերը խիստ անհամաչափ է։


Ընթացիկ տարվա մարտին գրանցվել է Հայաստանից Ադրբեջան ապրանքների ներմուծման աննախադեպ դեպք՝ ընդամենը 960 ԱՄՆ դոլար արժողությամբ։ Վիճակագրական տվյալները նաև փաստում են, որ անցած ամսվա կտրվածքով հայկական արտադրանքի որևէ նոր մատակարարում ադրբեջանական շուկա չի իրականացվել։


Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային կապերի վերկանգնման մասին հայտարարեվել է դեռևս 2025-ին, մինչ օրս առևտրաշրջանառությունը եղել է միակողմանի` Ադրբեջանից Հայաստան: Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում Հայաստանից Ադրբեջան ապրանքների արտահանում տեղի կունենա։


 

Լուսանկարը` mil.am
Հաջորդ նորություն next