Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
Լուսանկարը` ադբեջանական ԶԼՄ-ներ
Ռուսաստանի իրավապահ մարմիններն ավարտին են հասցրել Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Բախտիյար Հասանովի վտարման գործընթացը, ում ՌԴ քաղաքացիությունը չեղարկվել էր դեռևս անցյալ տարի:
Ռուսաստանի մայրաքաղաքի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Բախտիյար Հասանովը պաշտոնապես արտաքսվել է Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ հասարակական գործիչն օդանավակայան է տեղափոխվել անմիջապես միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնից, որտեղ նա արգելանքի տակ էր պահվում ընթացիկ տարվա հունիսից։
Վտարման գործընթացը դարձավ նրա ռուսական քաղաքացիության անվավեր ճանաչման տրամաբանական ավարտը։
Հայտնի է, որ դեռևս երկու հազարական թվականներին ՌԴ անձնագիր ստացած Հասանովը Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար էր ընտրվել 2022 թվականին, սակայն այդ հանգամանքը չխոչընդոտեց իշխանություններին նրան զրկելու քաղաքացիությունից և ենթարկելու հարկադիր արտաքսման։