8.07.2026
Իրանի դեսպանի հայտարարությունը փոխում է Ծառուկյանի գործի ընկալումը
prev Նախորդ նորություն

Հատուցման, արդարության վերականգնման օրը գալու է. Սեյրան Օհանյան

Հակապետական, հակաազգային այս իշխանությունները որքան մնան մեր պետության կառավարման ղեկին, նրանց թիրախում է հայտնվելու ազգային արժեքներ կրող յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչ կամ պարզապես իշխանությանը քննադատող քաղաքացի:  


«Հայաստան» դաշինքի՝ երկու օր առաջ տարածված հայտարարության մեջ ամեն ինչ հստակ է։ Սակայն երեկ հրապարակված տեսագրությունները՝ ինչպես են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ տանում Քննչական կոմիտե՝ բացահայտ ոտնահարելով օրենքի, բարոյականության և մարդկային տրամաբանության բոլոր նորմերը` հրապարակային նվաստացնելով, ստորաբար գետնին պառկեցնելով, իսկ այնուհետև Դատարանի վճռով կալանավորելով նրան, ևս մեկ անգամ փաստում են, որ


Սրբազանների, հայազգի նշանավոր բարերար Սամվել Կարապետյանի, մեր գործընկեր Արթուր Սարգսյանի, ընդդիմադիր դաշինքների, կուսակցությունների, լրատվամիջոցների բազմաթիվ անդամների դեմ իրականացվող գործընթացները քաղաքական հաշվեհարդար են՝ թույլ, մանրախնդիր, անբարոյական միավորի վրեժխնդրություն։


Հասարակության յուրաքանչյուր գիտակից անդամ հասկանում է, որ սա նրանց ձեռագիրն է, և այլ բան չէինք էլ կարող սպասել նրանցից։ Բայց պարտված, Հայաստանը այս օրին հասցրած, Արցախը հանձնած, Հայ Առաքելական Եկեղեցին հալածող, հակապետական, հակաազգային իշխանությունները որքան մնան մեր պետության կառավարման ղեկին, նրանց թիրախում է հայտնվելու ազգային արժեքներ կրող յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչ կամ պարզապես իշխանությանը քննադատող քաղաքացի։


Սակայն հատուցման, արդարության վերականգնման օրը գալու է։ Եվ այս հանցավոր ամենաթողության թե պատվիրատուն, թե հրաման տվողը, թե այսպես կոչված ոհմակով «հրաման կատարող» ոչնչությունները իրականում իրենք իրենց են նվաստացնում, ստորացնում և անկասկած կանգնելու են դատարանի առաջ, իսկ վախը Աստծո դատաստանից՝ նրանց հալածելու է ամեն վայրկյան, ողջ կյանքի ընթացքում։



Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան