8.07.2026
Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը
prev Նախորդ նորություն

Իրանի դեսպանի հայտարարությունը փոխում է Ծառուկյանի գործի ընկալումը

«Մենք ցանկանում էինք հայ-իրանական համատեղ առևտրի կենտրոն հիմնել, որի աշխատանքներում ներգրավված էին և՛ իրանցիներ, և՛ Գագիկ Ծառուկյանը։ Ափսոսանքով պետք է նշեմ, որ կողմերը ունեցան որոշակի տնտեսական տարաձայնություններ, փորձել ենք ամեն ինչ անել, որ կոնսենսուսի ու զիջումների արդյունքում հասնենք համաձայնության, մինչև վերջերս էլ կապի մեջ էի երկու կողմերի հետ, ամեն դեպքում, քանի որ հիմա գործ ունենք քրեական գործի հետ, հույս ունենք, որ ապացույցների հիման վրա հնարավոր կլինի լուծել հարցն ու հասնել որևէ արդյունքի։


Մենք բնավ չէինք ցանկանա, որ որևէ սև բիծ մնար հարաբերությունների համատեքստում, մեզ համար անցանկալի է, որ երկու երկրների քաղաքացիների միջև բիզնես գործունեության անհաջող փորձը հանրային կարծիքում ներկայացվեր այնպես, որ Հայաստանի ու Իրանի քաղաքացիները չկարողացան իրար հետ աշխատել ու հիմա տարաձայնություններ ունեն», այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը, ասուլիսի ընթացքում արձագանքելով Գագիկ Ծառուկյանի գործի վերաբերյալ հարցին:


Այդ գործում խոսակցություն կա նաեւ հայ-իրանական առեւտրային կենտրոնի ծրագրի, դրա հետ կապված գործընթացների վերաբերյալ: Ըստ պաշտոնական վարկածի, այդտեղ եղել են խարդախություններ, հափշտակություն, փողերի լվացում եւ այլն, որի համար մեղադրում են Ծառուկյանին: Ծառուկյանը այդ մեղադրանքները համարում է մտացածին:


Իրանի դեսպանի արձագանքը սակայն, գոնե առերեւույթ բավականին բազմիմաստ է, խիստ բազմիմաստ: Եվ այս համատեքստում, ես իհարկե ուշադրություն եմ հրավիրում փաստին, որ Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները փաստորեն իրականացվեցին Նիկոլ Փաշինյանի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության նպատակով Իրան կատարած այցից հետո:


Ես առիթ ունեցել էի ուշադրություն հրավիրել հանգամանքին, որ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղեկցվեցին Եկատերինբուրգ կատարած այցով: Բայց, Իրանի դեսպանի հայտարարությունը, կրկնեմ՝ բավականին բազմիմաս տոնայնությամբ հայտարարությունը ստիպում է «հայացք» ուղղել նաեւ դեպի հարավ, Իրան կատարած Փաշինյանի այցն ու փաստորեն դրան հաջորդած կտրուկ գործողությունները Առինջում: Արդյո՞ք Թեհրանում ինչ որ «ակնկալիքներ» են հայտնել այդ ուղղությամբ:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

Հատուցման, արդարության վերականգնման օրը գալու է. Սեյրան Օհանյան
Հաջորդ նորություն next