18.05.2026
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
prev Նախորդ նորություն

Ասֆալտով տնտեսությունը չի զարգանում. դուք մենակ բռնել տալու նախարարությունն եք․ Կարապետյան

Լուսանկարը` 168.am
Լուսանկարը` 168.am

Գյուղացիները պատրաստ են աշխատել և բարձրորակ բերք ստանալ, սակայն կանգնած են ջրի սակավության ու մթերման լուրջ խնդիրների առաջ, մինչդեռ իշխանությունները զբաղված են գլուխ գովելով և քաղաքացիների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելով։


Ընդդիամդիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցանիկ առաջին համարը Նարեկ Կարապետյանն ամփոփել է ՀՀ մարզեր կատարած այցերի արդյունքները՝ հանդես գալով կառավարության տնտեսական ու քաղաքական գործելաոճի կոշտ քննադատությամբ։


Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ի հայտ են եկել ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոններ։ Դրականն այն է, որ գյուղացիները պատրաստակամ են աշխատելու և աճեցնում են մեծ պահանջարկ ունեցող մրգեր ու բանջարեղեն, որոնք հնարավոր է շահավետ պայմաններով իրացնել։ Սակայն բացասական իրականությունն այն է, որ կան ջրի և մթերման չլուծված խնդիրներ։


Ըստ Կարապետյանի՝ պետությունը տնտեսական հարցեր չի լուծել. «Միայն ասֆալտով տնտեսությունը չի զարգանում, պետք է տնտեսական լավ քաղաքականություն, որ մարդիկ կարողանան շահեկան վաճառք անեն»։


Գեղարքունիքի մարզում վիճակն անհամեմատ ավելի սուր է գնահատվում՝ պայմանավորված բարձր գործազրկությամբ։ Անդրադառնալով այն հայտարարություններին, թե երկրում 300 հազար աշխատող չկա, Կարապետյանը խորհուրդ է տվել գնալ Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզեր և սեփական աչքերով տեսնել, թե ինչքան մարդ է մեկնում արտագնա աշխատանքի («խոպան»)։ Նա ընդգծել է, որ այդ մարդիկ իրականում պատրաստ են աշխատելու։


Քաղաքական հարթությունում Կարապետյանը դատապարտել է իշխանությունների վերջին օրերի հռետորաբանությունը։ Նա նշել է, որ իշխանական ներկայացուցիչներն իրենց խոսույթում սկսել են կիրառել վիրավորական ձևակերպումներ, որոնց նպատակն է ցույց տալ, թե կարող են մարդկանց ճնշել կամ, ինչպես իրենք են հայտարարել, «ոտնատակ տալ»։


Այս առնչությամբ Նարեկ Կարապետյանը կոշտ հակադարձել է կառավարությանը. «Դուք մի քիչ գլուխ եք գովացել, ոտնատակ մարդու չեք կարող տալ: Դուք կարող եք մենակ բռնել տալ... Ուրիշ բան չեք կարող դուք անել Հայաստանում, դուք մենակ բռնել տալու նախարարությունն եք»:

Լուսանկարը` mamul.am
Հաջորդ նորություն next