15.05.2026
Սխալվելու գինը. գյուղերի հայաթափում և խորը տնտեսական ճգնաժամ
prev Նախորդ նորություն

ՀՀ իշխանությունների քայլերը ճանապարհ են հարթում «արևմտյան Ադրբեջանի» համար

Հայաստանի գործող իշխանության քայլերը ճանապարհ են հարթում «Արևմտյան Ադրբեջան» նախագծի իրականացման համար։ Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։


Ըստ նրա՝ նախագիծը ենթադրում է ադրբեջանցիների բնակեցում այն տարածքներում, որտեղ այսօր ապրում են հայեր, ուստի նախնական փուլում անհրաժեշտ է ապահովել գյուղերի հայաթափումը, և այդ գործընթացը հիմա գործնականում մեկնարկում է։


Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելունն ուղղված իշխանության գործողությունները կհանգեցնեն գյուղատնտեսության անխուսափելի կոլապսի։ Նահապետյանը ներկայացրել է նաև տնտեսական տվյալներ՝ նշելով, որ Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ կազմում է մոտ 38%, իսկ ընդհանուր առմամբ Եվրասիական միության հետ՝ երկրի արտաքին առևտրի զգալի մասը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, ԵՄ երկրների հետ առևտրի ցուցանիշները միասին վերցրած կազմում են մոտ 10%։


Նա ընդգծել է, որ գնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը՝ իշխանությունները հանուն սեփական վերարտադրության հարվածի տակ են դնում պետության գոյությունը։ Փորձագետը համոզված է, որ գյուղատնտեսության կոլապսը կհանգեցնի գյուղերից զանգվածային արտագաղթի՝ տարածքն ազատելով 300 հազար ադրբեջանցիների համար։


 

 Օվերչուկը և Մուսթաֆաևը քննարկել են տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև
15.05.2026
Օվերչուկը և Մուսթաֆաևը քննարկել են տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև