15.05.2026
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած է հայտնաբերվել անչափահասի նկատմամբ բռնության համար դատապարտվածը
prev Նախորդ նորություն

Քարոզարշավի առաջին շաբաթ. ով ինչով աչքի ընկավ

«Նախընտրական զարգացումների մոնիտորինգ» քաղաքացիական նախաձեռնությունն ամփոփել է ՀՀ ԱԺ հունիսի 7-ի նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը՝ գնահատելով հանրության հետ աշխատանքի արդյունքները՝ ըստ սոցիալական մեդիայի մոնիտորինգի տվյալների։


Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավի շրջանակներում ամենաէֆեկտիվը գնահատվել են.


1. Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը


2. Ռ. Քոչարյանի ելույթները


3. «Ուժեղ Հայաստանի» երևանյան հանդիպումները


4. Արման Թաթոյանի պատասխանն Ալիևին


Սոցցանցային քարոզչական նյութերին ստացած բացասական մեկնաբանությունների և ուղիղ եթերների դիտարկմամբ՝ հանդիպումներին ստացած առավել բացասական ընդունելության դրվագների առատությամբ աչքի են ընկել ՔՊ կուսակցության երևանյան հանդիպումները։


Քարոզարշավի առաջին շաբաթվա ամենաշատ տարածում ստացած ձևակերպումները.


1. Գագիկ Ծառուկյան. «Ես իմ կլասը չեմ գցի»


2. Լևոն Զուրաբյան. Վանոյին սպանել է Նիկոլը


3. Ռ. Քոչարյան. «Այ համբալ՝ ինչ ունես մեր ինքնության հետ»


Քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ամենաբարձր անձնական հակառեյտինգ ապահովել է Ն. Փաշինյանը, իսկ անձնական ռեյտինգի ամենադինամիկ աճ՝ Գ. Ծառուկյանը։ Դրական Ռեյտինգի աճի երկրորդ ցուցանիշը՝ Ռ. Քոչարյանինն է։



Հրազդանի նախկին քաղաքապետը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ
Հաջորդ նորություն next
 Օվերչուկը և Մուսթաֆաևը քննարկել են տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև
15.05.2026
Օվերչուկը և Մուսթաֆաևը քննարկել են տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև