14.05.2026
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Համբարձման տոնը
prev Նախորդ նորություն

Պայմանագրային ծառայությունն ընդլայնում է հասանելիությունը

Լուսանկարը՝ Armradio
Լուսանկարը՝ Armradio

ՀՀ կառավարությունը վերանայել է պիտանիության բժշկական չափանիշները՝ հնարավորություն ընձեռելով տեղաշարժման օժանդակ միջոցներ օգտագործող քաղաքացիներին անցնել ծառայության։

Մայիսի 14-ի կառավարության նիստում հաստատված փոփոխություններով վերացվում են այն իրավական խոչընդոտները, որոնք նախկինում թույլ չէին տալիս առողջական լուրջ խնդիրներ հաղթահարած անձանց միանալ զինված ուժերին:


Նախկին կարգավորումներով գործառույթների զգալի խանգարումներ ունեցող անձանց մուտքը պայմանագրային ծառայություն արգելված էր։ Նոր որոշման համաձայն՝ եթե ապաքինումից և ֆունկցիոնալության որոշակի վերականգնումից հետո քաղաքացին կարողանում է տեղաշարժվել պրոթեզների, հենակների կամ նույնիսկ անվասայլակի օգնությամբ, նա օրինական իրավունք է ստանում կրկին դիմելու և ներգրավվելու պայմանագրային զինվորական ծառայության մեջ:


Այս նախաձեռնությունը նպատակ ունի հավասար պայմաններ ստեղծել և ապահովել ներառականություն պաշտպանական համակարգում՝ արժևորելով ծառայելու պատրաստակամություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու ներուժը:

Յուրաքանչյուր չորրորդ երեխայի ծնունդի համար ընտանիքը կստանա 2 մլն դրամ. «Ուժեղ Հայաստան»
Հաջորդ նորություն next