13.05.2026
Զանգվածային ծեծկռտուք Դաշտավանի մոտ. մասնակիցները հեռացել են մինչև ոստիկանների ժամանումը
prev Նախորդ նորություն

Վաղարշապատին կվերադարձվի զբոսայգու տարածքում գտնվող 2 հողատարածք

Արմավիրի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2025 թվականի մայիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավարի, «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերության և երրորդ անձ Կարեն Մանվելի Գրիգորյանի, Կադաստրի կոմիտեի՝ ի թիվս այլնի, 2015 թվականի մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:


«Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 16-ի վճռով բավարարել է Արմավիրի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր են ճանաչվել 1175 քմ և 587 քմ մակերեսով, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ զբոսայգի հանդիսացող 2 հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ մրցույթները:


Որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր են ճանաչվել նաև հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:


Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքին կվերադարձվեն 1175 քմ և 587 քմ մակերեսով հողատարածքները»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում։