13.05.2026
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
prev Նախորդ նորություն

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ԵԽԽՎ պատվիրակության հետ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մայիսի 12-ին հանդիպել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի և պատվիրակության անդամների հետ: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված ընտրական բնույթի հանցագործությունների քննության կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին։ Կարևորվել է հատկապես Կոմիտեի դերը ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու գործում, ինչպես նաև աշխատանքների արդյունավետ համակարգումը՝ առկա ռիսկերին արագ և հետևողական արձագանք ապահովելու նպատակով:


Արթուր Նահապետյանը նշել է, որ Կոմիտեն, որպես նաև օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող միակ նախաքննական մարմին, ակտիվ և հետևողական պայքար է մղում ընտրական բնույթի հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ:


Անդրադառնալով վերջին շրջանում կառույցի կողմից արձանագրված՝ ընտրական գործընթացներին առնչվող բացահայտումներին՝ Կոմիտեի նախագահը փաստել է, որ դրանք հիմնականում վերաբերում են կաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերին: