ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը նշանավորել է ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների պատմական հանգրվանը:
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել. արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:
Հայաստանի և ԵՄ միջև կապակցվածության գործընկերության ստորագրումը ՀՀ և ԵՄ անունից իրականացրին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման արևելյան հարևանության գլխավոր տնօրինության, արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին:
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյդենսը նախաստորագրեցին ՀՀ ՆԳՆ և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության փաստաթղթերը:
Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրրքության ներկայացման կոչին աջակցելու նպատակով ԵՄ-ն հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնեց մտադրության 6 նամակ: