5.05.2026
Լուսանկարը` parliament.am
prev Նախորդ նորություն

«Ուժեղ Հայաստան»-ի կալանավորված անդամ Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը

Լուսանկարը՝ սքրինշոտ տեսանյութից
Լուսանկարը՝ սքրինշոտ տեսանյութից

Ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը դադարեցրել է բողոքի հացադուլը։


Նախկին զինվորականը, ով հանրությանը հայտնի է նաև «Կանդազ» մականունով, այս որոշումը կայացրել է քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի հորդորից հետո։ Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին պաշտոնապես հաստատել է մեղադրյալի փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Ավանեսյանը բողոքի ծայրահեղ այս քայլին էր դիմել իր ձերբակալությունից անմիջապես մեկ օր անց։


Ներկայումս «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կուսակցական գործիչը մեղադրվում է ընտրողներին կաշառելու մեջ, սակայն վերջինս կտրականապես հերքում է առաջադրված մեղադրանքը և մեղքը չի ընդունում։