Հայաստանն ու Թուրքիան կրկին պայմանավորվել են կվերականգնել Անիի պատմական կամուրջը
Լուսանկարը՝ Armradio.am
Երևանում ընթացող եվրոպական բարձրաստիճան գագաթնաժողովի շրջանակներում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նշանավորվել է երկկողմ սահմանին գտնվող պատմամշակութային ժառանգության համատեղ վերականգնման շուրջ պաշտոնական փաստաթղթի ստորագրմամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ մայիսի 4-ին կնքվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված՝ երբեմնի Մետաքսի ճանապարհի մաս կազմող պատմական Անիի կամրջի վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը: Փաստաթուղթը վավերացրել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը:
Արարողությունն անցել է բարձր քաղաքական մակարդակով. դրան անձամբ ներկա են գտնվել ՀՀ վարչապետը և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, որը Հայաստանի մայրաքաղաք էր ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի աշխատանքներին:
Ախուրյան գետի վրա 10-11-րդ դարերում կառուցված այս եզակի կառույցի վերականգնման համատեղ ծրագրի շուրջ Երևանն ու Անկարան պայմանավորվել էին դեռևս 2023 թվականից: