4.05.2026
Լուսանկարը` armeniatoday.am
prev Նախորդ նորություն

Երևանն ու Լոնդոնը դարձան ռազմավարական գործընկերներ

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պաշտոնապես նոր մակարդակի բարձրացրին երկկողմ կապերը՝ կնքելով ռազմավարական գործընկերության հռչակագիր։


Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բրիտանիայի կառավարության ղեկավար Քիր Սթարմերը: Ձեռք բերված պայմանավորվածության մասին վարչապետ Փաշինյանն ազդարարել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։


ՀՀ կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ համատեղ այս հռչակագրով երկու պետությունների միջև բացվում է խոստումնալից մի նոր էջ, որի հիմքում ընդհանուր արժեքներն ու գործակցության ամրապնդման հանձնառությունն են։


Նշենք, որ Միացյալ Թագավորության վարչապետը Հայաստան էր ժամանել նախօրեին՝ մայիսի 3-ին, որպեսզի արդեն մայիսի 4-ին անձամբ մասնակցի մայրաքաղաքում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ բարձրաստիճան հավաքի աշխատանքներին։


 

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next