4.05.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Հայաստանն ավելի է մոտեցրել Եվրամիությանը. Անտոնիու Կոշտա

Լուսանկարը` armeniatoday.am
Լուսանկարը` armeniatoday.am

Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովն առաջին անգամ է հանդիպում Հարավային Կովկասում՝ «Հայաստանին դնելով Եվրոպայի սրտում՝ հենց այնտեղ, ոտեղ Հայաստանը պատկանում է՝ հաշվի առնելով վերջինիս հինավուրց պատմությունը»: Այդ մասին  գագաթնաժողովին իր ելույթում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան` նշելով, որ այն մի քանի ունի պատմական նշամակություն:


Երևանում մայիսի 4-ին անցկացվող ԵՔՀ գագաթնաժողովի պատմական լինելու երկրորդ պատճառը, ըստ նրա, այն է, որ այս միջոցառումը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ, որն իրենից խաղաղության պատմություն է ներկայացնում մի աշխարհում, որտեղ հաճախ պատերազմներն են գերակայում: «Այդ համաձայնագրի շնորհիվ են բարելավվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ինչի արդյունքում տարածաշրջանը թևակոխել է փոխակերպման ճանապարհ», - ասել է նա:


Անդրադառնալով տնտեսական և ենթակառուցվածքային զարգացմանը՝ ԵԽ նախագահը նշել է, որ ռազմավարական արդյունաբերության, տրանսպորտային միջանցքների և էներգետիկ փոխկապակցվածությունը պարզապես ապրանքներ չեն. դրանք վստահություն են ձևավորում, աշխատատեղեր ստեղծում և հնարավորություն տալիս հարևաններին կապվել համատեղ աճի շուրջ: Եվրամիությունը, նշել է նա, պատրաստ է դառնալ վստահելի գործընկեր՝ ապահովելով խաղաղության անդառնալիությունը և ամրապնդելով Հայաստանի ժողովրդավարությունը:


Երրորդ պատմական հանգամանք, ըստ Կոշտայի, այն է, որ գագաթնաժողովին որպես ոչ եվրոպացի հյուր առաջին անգամ մասնակցում է Կանադան՝ ի դեմս վարչապետ Մարկ Քարնիի

Գագաթնաժողովի և դրան հաջորդող քննարկումների հիմնական թեմաներն են լինելու էներգետիկ փոխկապակցվածությունը և ժողովրդավարական դիմակայունությունը:


Եզրափակելով իր խոսքը՝ Անտոնիու Կոշտան շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին այն, իր ձևակերպմամբ, խիզախ քաղաքական որոշումների համար, որոնցով նա Հայաստանն ավելի է մոտեցրել Եվրամիությանը՝ վստահեցնելով, որ դեպի ԵՄ տանող այդ ճանապարհը սխալական չէ: Այս գագաթնաժողովը հանդիսանում է այդ ուղղության ճշմարտացիության լավագույն ապացույցը:


 


 

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next