2.05.2026
Wildberries –ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները
prev Նախորդ նորություն

Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել արժանապատիվ ապրելու պայմաններ

Շարունակելով ամենօրյա հանդիպումները քաղաքացիների հետ՝ Երևանից մինչև երկրի հեռավոր ու սահմանամերձ բնակավայրեր, այս անգամ այցելեցինք Գեղարքունիքի մարզ՝ Կարճաղբյուր, Ակունք և Գեղամասար համայնքներ։

Սահմանամերձ համայնքները տարիներ շարունակ եղել են իմ մշտական ուշադրության կենտրոնում, քանի որ երկիրը կառուցողը, բերք ու բարիք ստեղծողը և սահմանը պահողը հենց աշխատավոր մարդն է։ Այդ պատճառով էլ մշտապես ընդգծում եմ՝ հայրենիքը պետք է սիրել ոչ թե խոսքով, այլ գործերով՝ գիտակցելով դրա իրական արժեքը։

Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել։


Գագիկ Ծառուկյան