1.05.2026
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ. «Ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է»
prev Նախորդ նորություն

«Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին». Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ։


«Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Օր, որը խորհրդանշում է աշխատանքի արժեքը, մարդու ստեղծարար ուժը և այն ներդրումը, որը յուրաքանչյուր աշխատող կատարում է իր պետության զարգացման գործում։


Աշխատանքը ոչ միայն յուրաքանչյուրիս համար անձնական կարիքների ապահովման կենսական անհրաժեշտություն է, այլ նաև հասարակության առաջընթացի և բարեկեցության հիմքը։ Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահելով պետության առաջընթացը։


Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել, որտեղ աշխատողներն ավելի պաշտպանված և խրախուսված են, քան մինչև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունն էր։ Սակայն ասածս չի նշանակում, որ այս ուղղությամբ այլևս անելիքներ չունենք։ Մենք պետք է միասին շարունակենք ձևավորել արդար, զարգացող և հնարավորություններով լի պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդու աշխատանքը կունենա տեսանելի արդյունք և իրական արժեք։


Սիրելի՛ հայրենակիցներ,


Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին։


Կրկին շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին այս տոնի առթիվ՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ նոր գիտելիքների ձեռքբերման ճանապարհին»,-նշված է ուղերձում։

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին
Հաջորդ նորություն next