30.04.2026
Կառավարությունն առաջարկում է ձեւավորել նոր համայնքային միավորումներ
prev Նախորդ նորություն

Երևանն ամեն օր աշխատում է գերիների վերադարձի շուրջ. Փաշինյան

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

Հայաստանի կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ, սակայն այս գործընթացում վաղաժամ հայտարարություններն անթույլատրելի են։ Այս մասին կառավարական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով բանակցությունների բարդությունն ու զգայունությունը։


Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում պատասխանելով լրագրողների հարցերին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ արդյունքների մասին կխոսվի միայն դրանց գործնական արձանագրումից հետո: Փաշինյանի խոսքով՝ նման մոտեցումը թելադրված է ոչ թե տեղեկատվությունը թաքցնելու ցանկությամբ, այլ կուտակված դիվանագիտական փորձով։


Վարչապետն ընդգծել է, որ քանի դեռ անձը ֆիզիկապես չի հատել պետական սահմանը և չի հայտնվել Հայաստանի տարածքում, նրա մոտալուտ վերադարձի մասին հանրային ազդարարումն առնվազն լուրջ չէ։


Ըստ Երևանի պաշտոնական տվյալների՝ ներկայում Ադրբեջանում անազատության մեջ է գտնվում 19 հայ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Հայկական կողմը նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերն ու տարբեր ժամկետներով ազատազրկման դատավճիռները համարում է շինծու և ապօրինի։

Ինչ են քննարկել Հայկ Կոնջորյանն ու ՀՀ-ոիմ Իրանի դեսպանը
Հաջորդ նորություն next