29.04.2026
«Կապույտ անձնագրերը» կմնան ուժի մեջ. ՀՀ միգրացիոն ծառայության պետ
prev Նախորդ նորություն

Հայաստանում քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմները

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստանում բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման կառուցակարգերի ներդրման վերաբերյալ աշխատաժողովին։


Շահագրգիռ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային հանձնառությունները, դրանց կատարման ուղղութամբ կատարվելիք գործողությունները։


Արդարադատության նախարարության կողմից քննարկման է ներկայացվել Հայաստանում բռնագանձված ակտիվների կառավարման համակարգի նախնական հայեցակարգը։


Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական Միության՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի օժանդակությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԱՄՀ նոր մշտական ներկայացուցչին
Հաջորդ նորություն next