28.04.2026
Վլադիմիր Զելենսկին կայցելի՞ Հայաստան
prev Նախորդ նորություն

«Հրապարակ»․ Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան

«Հրապարակ» թերթը գրում է.


«Մինչ հայ հանրությունը գուշակում է, թե Իլհամ Ալիեւն ընտրությունների շեմին ինչով եւ ինչպես է աջակցելու իր ընկեր Նիկոլ Փաշինյանին, եւ կանխատեսումներ են անում, որ գուցե Ադրբեջանը սահմանային մի միջադեպ սարքի, որ ՔՊ-ականները պատերազմով սարսափեցնեն հայ ընտրողներին ու քվե կորզեն, պարզվում է` Ալիեւն ավելի լավ լուծում է գտել:


Մեր տեղեկություններով, Ալիեւն ուզում է մինչեւ ընտրությունները գերիների 2 խմբի վերադարձնել Հայաստանին: Մի խմբում կլինեն 8 հոգի, մյուսում` 3: Բացառությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, 19 գերիներից 11-ը, որոնց մեծ մասը 2020 թվականից ի վեր Բաքվի բանտում տառապում էր, կվերադառնա հայրենիք: Անշուշտ, մեծ ցնծություն կտիրի Հայաստանում, եւ Ալիեւը հույս ունի, որ այս քայլով անխուսափելի կդարձնի սիրելի գործընկերոջ` Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը:


Այն, որ գերիների վերադարձի թեման համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ, վկայում է նաեւ Արցախի ղեկավարությանը վերադարձողների ցանկում չընդգրկելը: Չէ՞ որ նրանց վերադարձը կարող էր Հայաստանում ներքաղաքական մթնոլորտ փոխել եւ մեր ժողովրդի կոտրված ոգին բարձրացնել»:


 


 


 

Զելենսկու այցի հնարավոր հետևանքները
Հաջորդ նորություն next