28.04.2026
«Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է». Գարի Քյոսայան
prev Նախորդ նորություն

Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվեց

Լուսանկար՝ panorama.am
Լուսանկար՝ panorama.am

«Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անդամ Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել է։ Այդ խափանման միջոցն ընտրելու որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։


Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանի բակում լրագրողներին ասաց, որ իրավական առումով բացատրություն չունի, քանի որ այստեղ «գործի նյութ չկա»։


Ըստ Վարդևանյանի՝ վտանգավոր մարտավարություն է որդեգրել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ փաստացի քրեականացնելով նախընտրական ծրագրերի ներկայացումը։


Հիշեցնենք, որ 2026թ. ապրիլի 27-ին, ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։  Ավանեսյանը 2026թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անդամ է, համակարգում է անվտանգության հարցերը։ Նա հայտնի հետախույզ է, մասնակցել է արցախյան պատերազմներին։


 


 


 

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հաջորդ նորություն next