27.04.2026
Լուսանկարը` hy.armradio.am
prev Նախորդ նորություն

Ըտանիքի չորս անդամ մեղադրվում է հավաքի մասնակիցներին վճարելու մեջ. Քննչական կոմիտե

Լուսանկարը` www.pastinfo.am
Լուսանկարը` www.pastinfo.am

Հայաստանում մեկ ընտանիքի չորս անդամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում՝ քաղաքական ակցիային վճարովի մասնակցություն կազմակերպելու կասկածանքով։ ՀՀ քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել քաղաքացիներին հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու փաստի առթիվ։


Ըստ գերատեսչության տրամադրած տեղեկատվության՝ միջադեպը գրանցվել է 2026 թվականի ապրիլի 11-ին Երևանում կայացած «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի համատեքստում։ Նախաքննական տվյալների համաձայն՝ մեղադրյալները, միջոցառման մարդաշատությունն ապահովելու դրդապատճառով, մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասների, նախապես խոստացել են դրամական վարձատրություն։


Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղից վարձակալված տաքսիներով քաղաքացիների՝ դեպի մայրաքաղաք տեղափոխումը կազմակերպելուց և ակցիային մասնակցելուց հետո, կազմակերպիչները յուրաքանչյուրին վճարել են 10-հազարական դրամ։


Ներկայումս գործով անցնող բոլոր չորս անձանց նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ. չափահասների դեպքում սահմանվել է տնային կալանք և վարչական հսկողություն, իսկ անչափահասի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողություն։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։


 

Լուսանկարը` sputnik
Հաջորդ նորություն next