27.04.2026
Լուսանկարը` mfa.am
prev Նախորդ նորություն

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

Հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը վերահաստատեց մայրցամաքի ուժեղագույն մարզիկներից մեկի իր կարգավիճակը՝ Վրաստանում ընթացող Եվրոպայի առաջնությունում նվաճելով իր երրորդ ոսկե մեդալը և ազգային հավաքականի ակտիվը համալրելով ևս մեկ բարձրագույն պարգևով։


Բաթումիում կայացած մրցաշարի վերջին օրը մրցահարթակը տրամադրվել էր գերծանր քաշայիններին։ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Լալայանը գերազանց ելույթ ունեցավ երկու վարժություններում էլ։ Պոկումում հայ մարզիկը հաջողությամբ բարձրացրեց 210 կգ, իսկ հրումում գլխավերևում պահեց 241 կգ կշռող ծանրաձողը՝ առաջատարի դիրքը պահպանելով առանձին մրցաձևերում։


Երկամարտի 451 կգ արդյունքով նա անգերազանցելի էր՝ հռչակվելով Եվրոպայի եռակի չեմպիոն։


Հատկանշական է, որ մինչ այս առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը ևս տպավորիչ արդյունքներ էր գրանցել. երկամարտում չեմպիոնի տիտղոսին էին արժանացել Էմմա Պողոսյանն ու Գարիկ Կարապետյանը, արծաթե պարգևներ նվաճել էին Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանն ու Արա Աղանյանը, իսկ Մարտին Պողոսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ Առանձին հրում վարժությունում աչքի էին ընկել նաև Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը՝ նվաճելով համապատասխանաբար փոքր ոսկե և արծաթե մեդալներ։

Լուսանկարը` hy.armradio.am
Հաջորդ նորություն next