24.04.2026
Քանի՞ քաղաքական ուժ կմասնակցի ԱԺ ընտրություններին
prev Նախորդ նորություն

«Հիշողությունը պետք է ուժ տա ապագան կառուցելու համար». Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով է հանդես եկել ապրիլի 24-ի կապակցությամբ։


«Մեծ Եղեռնը, Ցեղասպանությունը մեզ համար չպետք է լինի և չպետք է դառնա միջազգային ասպարեզում այլոց իրար դեմ պայքարի գործիք։ Սա չափազանց կարևոր է, որովհետև մենք հաճախ տեսնում ենք, թե ինչպես է մեր ցավը, մեր ողբերգությունն օգտագործվում տարբեր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդելու համար։


Մեր նպատակը պետք է լինի այն, որ մենք ինքներս տիրապետենք մեր պատմությանը և մեր ճակատագրին։ Մենք պետք է դադարենք լինել օբյեկտ այս գործընթացներում և դառնանք սուբյեկտ։ Մեծ Եղեռնը մեզ համար առաջին հերթին մեր պետականության ամրապնդման, մեր ինքնության և մեր անվտանգության մասին պետք է լինի։


Երբ մենք խոսում ենք Մեծ Եղեռնի մասին, մենք պետք է հասկանանք, որ դա չպետք է լինի գործոն, որը մեզ անընդհատ պահում է անցյալի մեջ կամ օգտագործվում է մեզ կաշկանդելու համար։ Ընդհակառակը, մեր հիշողությունը պետք է մեզ ուժ տա կառուցելու ապագան և ապահովելու մեր երկրի անվտանգությունն ու զարգացումը այսօրվա իրականության մեջ»։

Ալեն Սիմոնյան. Ցեղասպանության հիշողությունը պատասխանատվություն է ապագայի հանդեպ
Հաջորդ նորություն next