23.04.2026
«Այ Դատը» դատապարտել է Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը
prev Նախորդ նորություն

Դմիտրի Արիստովի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ապրիլի 22-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դատական կարգադրիչների (պրիստավների) ծառայության ղեկավար Դմիտրի Արիստովի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:

Երկու երկրների պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:


Ռուսաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, էքսկուրսավար Ժաննա Մելքոնյանի ուղեկցությամբ ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև պարոն Դմիտրի Արիստովը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը պարոն Դմիտրի Արիստովին է նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի ռուսերեն պատկերագիրքը և Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները» գրքի ռուսերեն տարբերակը:

Վերջում Դմիտրի Արիստովը Հիշողության պուրակում տնկել է եղևնի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Լուսանկարը` the Armenian Airlines
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ CivilNet
23.04.2026
Ստեփանակերտի տաճարի քանդման հարցով Երևանը չի դիմի միջազգային ատյաններ. Փաշինյան