23.04.2026
Խարդախությամբ հափշտակված 8 հողամասերը վերադարձվել են Գյուլագարակ համայնքին
prev Նախորդ նորություն

Եղանակի կանխատեսում Հայաստանում. անձրև, կարկուտ և թաց ձյուն լեռներում

Ապրիլի 23-ի ցերեկը Հայաստանի որոշ մարզերում սպասվում են անձրևներ և ամպրոպներ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:


Անձրևներ, ամպրոպներ, ինչպես նաև առանձին շրջաններում կարկուտ կտեղան մինչև ապրիլի 27-ը։ Ապրիլի 24-ի ցերեկը որոշ շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ին լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան սպասվում է թաց ձյուն։


Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3–6 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում մինչև 18–22 մ/վ։


Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ ապրիլի 23-ի ցերեկը՝ 4–6 աստիճանով, ապրիլի 23–24-ի գիշերը՝ 2–4 աստիճանով։


Երևանում ապրիլի 23-ի կեսօրից հետո սպասվում են անձրևներ և ամպրոպներ, որոնց ընթացքում քամին կուժգնանա մինչև 16–19 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +19-ից +21 աստիճան։


Շիրակի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի +9-ից +14, Կոտայքի մարզում՝ +10-ից +18։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +9-ից +14, Լոռու մարզում՝ ըստ մոնիթորինգի տվյալների, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +15-ից +19-ի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկը ջերմաստիճանը կանխատեսվում է +16-ից +21։ Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է +9-ից +19։ Արարատի մարզում ջերմաստիճանը կլինի +18-ից +22, Արմավիրում՝ +19-ից +22։ Վայոց ձորի մարզում ցերեկը սպասվում է +11-ից +22, Սյունիքի մարզում՝ +8-ից +26։

Սերժ Սարգսյանն ամփոփել է «թավշյա հեղափոխության» 8 տարիները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ CivilNet
23.04.2026
Ստեփանակերտի տաճարի քանդման հարցով Երևանը չի դիմի միջազգային ատյաններ. Փաշինյան