23.04.2026
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերությունը կամրագրեն մայիսի 5-ին

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրեն Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարելիք պետական այցի ընթացքում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։


«Մենք կունենանք Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման մեծ օրակարգ։ Ամենակարևոր կետը ռազմավարական գործընկերության մասին երկար ժամանակ քննարկվող փաստաթուղթն է։ Ի վերջո, այցի ընթացքում այն կստորագրվի»,- ասել է Կոստանյանը։


Նրա խոսքով՝ կստորագրվեն նաև մի շարք փաստաթղթեր ոլորտային համագործակցության վերաբերյալ՝ կրթությունից մինչև ռազմատեխնիկական փոխգործակցություն և արհեստական բանականություն։


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով Հայաստան կժամանի մայիսի 5-ին։

Խարդախությամբ հափշտակված 8 հողամասերը վերադարձվել են Գյուլագարակ համայնքին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ CivilNet
23.04.2026
Ստեփանակերտի տաճարի քանդման հարցով Երևանը չի դիմի միջազգային ատյաններ. Փաշինյան