22.04.2026
Քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը
prev Նախորդ նորություն

Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կատարած ստուգման արդյունքում խախտումներ են արձանագրվել Երևան քաղաքի Թումանյան 23/1 հասցեում գործող «Արմատ գաստրո գրուպ» ՍՊԸ-ում («Քամանչա» ռեստորան)։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Ընկերությունը կաթսայատան գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կաթսայատան բոլոր 3 կաթսաների ապօրինի շահագործումը կասեցվել է։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։


 


 

ՄԻՊ-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին
Հաջորդ նորություն next
 Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և պատրաստել է «նոր անակնկալներ»
21.04.2026
Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և պատրաստել է «նոր անակնկալներ»