18.04.2026
Լուսանկարը` aysor.am
prev Նախորդ նորություն

Վիզաների հերթերը պայմանավորված են դեպի ԵՄ ուղևորահոսքի ռեկորդային աճով

Լուսանկարը` hraparak.am
Լուսանկարը` hraparak.am

ՀՀ քաղաքացիների շրջանում Շենգենյան վիզաներ ստանալու բազմամսյա հերթերը պայմանավորված են դեպի Եվրամիության երկրներ ուղևորահոսքի աննախադեպ աճով. 2017 թվականի համեմատ 2025-ին այն ավելացել է շուրջ 580 տոկոսով։


Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վիզաների հերթագրման սուր ճգնաժամին։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ եվրոպացի գործընկերների բյուջետային պլանավորումը նախատեսված չէր նման կտրուկ աճի համար։ Որպես ստեղծված իրավիճակի հիմնական լուծում՝ պաշտոնական Երևանը բանակցում է վիզաների ազատականացման շուրջ։ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանն այսօր միակ երկիրն է, որն այս հարցով ակտիվ բանակցությունների մեջ է ԵՄ-ի հետ, և թեման կրկին կբարձրացվի առաջիկա գագաթաժողովում։


Ներկայումս հերթագրման գործընթացն այնքան է բարդացել, որ քաղաքացիները երբեմն ստիպված են լինում տուրիստական փաթեթի արժեքին հավասար գումար վճարել զուտ դեսպանատուն մուտք գործելու համար։


Անդրադառնալով Լառնակա 2 եվրոյով ավիատոմսերի վերաբերյալ իր խորհրդարանական աղմկահարույց հայտարարությանը՝ վարչապետը պարզաբանեց, որ ավիաընկերությունների գները լողացող են, սակայն իր ելույթի պահին նման արժեք իսկապես ֆիքսվել է։ Խոսելով կենսաթոշակառուների մասին՝ գործադիրի ղեկավարը հույս հայտնեց, որ 10 հազար դրամով թոշակների ավելացումը հետագայում թույլ կտա տարեցներին ճամփորդել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։


Նա ընդունեց, որ այսօր թոշակառուները դեռ նոր են հաղթահարում նվազագույն սպառողական զամբյուղի շեմը, սակայն շեշտեց, որ կենսաթոշակային տարիքում ակտիվ հանգիստն ու ճանապարհորդությունը հանրային բարեկեցության կարևորագույն բաղադրիչներից են, որոնց ապահովմանը պետությունը ձգտում է հասնել։