«Հայաստան»-ը և «Ուժեղ Հայաստան»-ը պետք է չանցնեն ԱԺ. Փաշինյան
Ազգային ժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներքաղաքական քննարկումներին և ընդդիմության գործունեությանը։
«Ընդդիմադիր պատգամավորները գալիս են գրանցվելու, որպեսզի աշխատավարձ ստանան։ 8 տարի է՝ մեզ շշի են շարում, թե ինչ պարգևավճարներ ենք ստանում, բայց իրենք գալիս են, թաքուն գրանցվում և գնում, որպեսզի մի քանի կոպեկ ավելի ստանան։ Եվ արդյունքում ես դա ֆիքսեցի և հրապարակեցի, և իրենք ստիպված էին գալ ու մասնակցել ելույթների փուլին։Ելույթների փուլին մասնակցելով՝ մենք կրկին հանգեցինք «նախկին-ներկա» բանավեճին, և դա փաստ է։ Չնայած ես ինքս նախկինում բազմիցս ասել եմ, որ այս բանավեճից պետք է դուրս գանք»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետն արձանագրեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիների կոալիցիայի վերջին շանսն են։«Այսպիսով, ավելի է ընդգծվում «նախկին-ներկա» վիճաբանությունը հաղթահարելու անհրաժեշտությունը։ Հիմա ակնհայտ է, որ դա հաղթահարելու մեկ ձև կա և միայն մեկ տարբերակ կա․ դրա համար պետք է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան» դաշինքը չհաղթահարեն անցողիկ շեմը և չանցնեն խորհրդարան։ Եվ դա ամեն օրվա հետ ավելի իրատեսական քաղաքական խնդիր է դառնում»,-ասաց վարչապետը։