17.04.2026
Ոստիկանությունը պետության ողնաշարն է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ԱԻՆ-ը՝ Հայաստանի ճանապարհներին տիրող իրավիճակի մասին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։


Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կայացել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հանդիպումը
Հաջորդ նորություն next