16.04.2026
«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ
prev Նախորդ նորություն

Սամվել Կարապետյանի դատական նիստը երկու օրով հետաձգվեց

Սամվել Կարապետյանի 3 ժամ տևած դատական նիստի բյութը հետևյալն է. արդյոք դատարանը կգնա՞ ժողովրդավարության ուղով, որ Սամվել Կարապետյանը կարողանա մասնակցել նախընտրական քարոզարշավին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15–ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։


«Արդյո՞ք Սամվել Կարապետյանը լինելու է բոլոր քաղաքներում, թե ոչ։ Այսօրվա գլխավոր հարցը սա է։ Դատախազությունը ցանկանում է երեք ամիս երկարացնել տնային կալանքը, որովհետև իրենց հույսը այն է, որ կխոչընդոտեն Կարապետյանին շփվել իր ժողովրդի հետ։ Տնային կալանքի երկարաձգման պրոցեսի նպատակը խոչընդոտումն է Կարապետյանի և ժողովրդի շփման, որովհետև նրանք գիտեն, որ երբ Կարապետյանը սկսի Հայաստանի քաղաքներով, գյուղերով գնալ, ժողովուրդը կտեսնի, կհավատա, հույս կունենա և այդ հույսը կբերի մեծ փոփոխություն»,–ասաց նա։


Նարեկ Կարապետյանը տեղեկացրեց, որ դատական նիստը երկու օրով հետաձգվեց։ «Փաստաբան Լիանա Գասպարյանը դատավորին ուղղված իր ելույթում, ասաց, որ ձեր որոշումը սոսկ դատական որոշում չէ, սա կարևոր որոշում է, որը ազդելու է հայ ժողովրդի ապագայի վրա։ Երկու օրից տեղի կունենա շարունակությունը։ Հուսով ենք, դատավորը, լինելով հայ մարդ, կանի հային վայել հետևություններ։ Մեր ժողովրդի համար այս կարևոր ջրբաժանի ժամանակ մեծ փոփոխություն կլինի, եթե Սամվել Կարապետյանը լինի մարդկանց մեջ, հնարավորություն ունենա մասնակցել քարոզարշավին։ Սա պատմական փոփոխություն կլինի։


Մենք բոլորս՝ գիտակցելով ազգի շահը, որ այս ճանապարհը սկսել ենք ու գնում ենք մինչև վերջ, երկրորդելով բոլոր սեփական հետաքրքրությունները, առաջին տեղում  դնելով մեր ազգի ընդհանուր շահը՝ ունենալ ուժեղ երկիր»,– ընդգծեց նա։


 

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի պարտադիր իրավական ուժ․ Փաշինյան
Հաջորդ նորություն next