16.04.2026
Քրեական ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի պատրաստման դեպք
prev Նախորդ նորություն

Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով

Հակակոռուպցիոն դատարանում, այսօր՝ ապրիլի 15–ին, դատախազը միջնորդել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։


Կան անձինք, որոնց վրա Կարապետյանը կարող է ազդեցություն ունենալ, ասաց դատախազ Արգամ Դալլաքյանը։


Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ դեռ երեկ միջնորդություն են ներկայացրել, որ փոխվի Սամվել Կարապետյանի խափանման միջոցը։Նա ընդգծել է, որ Կարապետյանը հիմա չի կարող մասնակցել ընտրացուցակի կազմմանը: Առաջիկայում համագումարն է կուսակցության, որը պետք է հաստատի ընտրացուցակի առաջին 30 անուններն ու հաջորդականությունը:


Ինքը Սամվել Կարապետյանը «աբսուրդային» է որակել մեղադրանքը՝ նշելով՝ «բայց դատախազին բացարկ չեմ հայտնում»:


 

Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման և ՆԳՆ թվայնացման գործընթացները
Հաջորդ նորություն next